03/10/2023 10:27
ԱԺ-ն իրավասու չէ Հռոմի ստատուտի հարցը քննարկման առարկա դարձնել՝ առանց սահմանադրական փոփոխությունների. Պատգամավոր
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված է մի հարց, որը հակասահմանադրական է։
«Ազգային ժողովն իրավասու չէ Հռոմի ստատուտի հարցը քննարկման առարկա դարձնել՝ առանց սահմանադրական փոփոխությունների, իր բազմաթիվ ռիսկերով հանդերձ»,-ասաց պատգամավորը։
Մինասյանի խոսքով՝ դրա համար խորը, կշռադատված քննարկումների կարիք կար։