03/10/2023 10:57
Ձեր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցաբար քանի՞ անգամ է փորձել փախնել. Մինասյան (Տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը ցույց տվեց իր իրական դեմքը՝ կարգելով նոր մեղվորների։
«Պատմական տգիտությունն ի ցույց դնելով, փորձում են խեղաթյուրել իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ Արցախի հերոսկան, արժանապատիվ ժողովրդին դուք ինքներդ հանձնեցիք Ադրբեջանի գերիշխանությանը։ Ինքներդ մղեցիք մեր քաղաքացիներին, որպեսզի սովամահ վիճակում դիմագրավեն ադրբեջանական հրոսակախմբերին, ինքներդ՝ ձեր կառավարության ղեկավարի գլխավորությամբ, հրաժարվեցիք օգնություն ցուցաբերել և մղեցիք կործանման։
Այս ամենը փորձում եք ներկայացնել, թե Արցախում իշխանազավթում է տեղի ունեցել։ Ձեր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցաբար քանի՞ անգամ է փորձել փախնել, թողնել իշխանությունը և հեռանալ։ Եվ հեռացել է և այն փրկությունը, որ փորձում էին անել, էլի ձեր իսկ ղեկավարության դավադիր գործողություններով հայաթափեցիք ողջ Արցախը։
Հազարավոր տարիներ Արցախը հայկական լինելով, այսօր դադարել է լինել այդպիսին։ Դուք եկել եք այստեղ և ուզում եք ձեր մեղքը բարդել Արցախի հերոսական ժողովրդի վրա, դուք տեղեկություն ունե՞ք, որ այդ մեկ օրվա պատերազմում Արցախի բանակը հազարավոր կորուստներ է պատճառել թշնամուն։ Դուք տեղեկություն ունե՞ք, թե ինչպես է պատանդառված հայ գեներալը և ի՞նչ եք արել այդ ուղղությամբ»։