03/10/2023 15:01
ՌԴ-ն դավաճանեց հայ ժողովրդին. Շառլ Միշել
Իրավիճակը պարզ է. ոչ ոք չի կարող չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը, Euronews-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա լինեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության մասին համաձայնագրերը: Եվ մենք տեսնում ենք, որ այդ ռազմական գործողությունը սկսվել է առանց իրադարձությունների վայրում գտնվող Ռուսաստանի ամենափոքր արձագանքի՝ ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի», - նշել է նա:
Շառլ Միշելն ասել է, որ մտադիր է միջնորդություն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Իսպանիայի Գրանադա քաղաքում այս շաբաթվա վերջին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում:
Նա նաև խոր հիասթափություն է հայտնել ԼՂ դեմ Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և հավաստիացրել, որ այդ մասին հայտնել է Իլհամ Ալիևին: