03/10/2023 17:04
Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով
Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Չէինք ցանկանա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից: Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բարեկամ պետությունը, գործընկերը: Իհարկե, մենք շատ ընդհանրություններ ունենք եղբայրական հայ ժողովրդի հետ։ Մենք չենք կասկածում, որ այդ ընդհանրությունները միավորելու են հավերժ»,- ասել է Պեսկովը։