03/10/2023 21:50
Ռուսաստանը չի կատարել 2020 թվականի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Հայաստանում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ քննադատեց Ռուսաստանի Դաշնությանը՝ հայտարարելով, թե ՌԴ չի կատարել իր պարտավորությունները։
Ռուսաստանը չի հարգել 2020 թվականի համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները։ Ռուսաստանը պիտի ապահովեր, որ ՀՀ և Ադրբեջանի միջև առկա խնդիրները քաղաքական լուծում ստանային։
Դա իր պարտավորությունն էր։ Նա իր պարտավորությունը չի կատարել»,- հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։