03/10/2023 17:43
ԱԺ նախագահը պատգամավորին վիրավորելու համար նրան անվանեց «ա՛յ չինական» (Տեսանյութ)
Խորհրդարանի նիստերի դահլիճում պատգամավորների հայտարարությունների ժամին իրավիճակը լարվեց։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դուր չեկավ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայտարարությունը, և ԱԺ նախագահը ընդդիմադիր պատգամավորին «հակադարձեց» վիրավորանքով։
Նշենք, որ Աննա Մկրտչյանը մինչ այդ զարմանք էր հայտնել, թե ինչու են ՔՊ-ականներն այդքան ուրախ ու զվարթ այս օրերին, երբ երկիրը սգի մեջ է, իսկ Բաքվի բանտերում մեր հայրենանվեր գործիչներն ու գերիներն են։
Այս հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանը լեզվակռվի բռնվեց Աննա Մկրտչյանի հետ և,նրան վիրավորելու համար, ասաց․ «ա՛յ չինական»։