03/10/2023 13:57
Որևիցե խնդիր չենք տեսնում Հռոմի ստատուտը վավերացնելու առումով. Վլադիմիր Վարդանյան
Մենք որևիցե խնդիր չենք տեսնում այս փաստաթուղթը վավերացնելու առումով, ԱԺ-ում Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Այն, որ դուք ասում եք, թե կան միջազգային դատարանի որոշումներ, որոնք չեն կատարվում, մենք արձանագրում ենք այդ փաստը և չենք կարող ասել, թե գոհ ենք այդ իրավիճակից։ Բայց դրա հետ զուգահեռ, որևիցե մեկը չի կարող վիճարկել այն, որ Ադրբեջանի վարքագիծը դիտվել է որպես ոչ իրավաչափ, և, կներեք, մենք նախկինում որևիցե փաստաթուղթ չունեինք, որում անդրադարձ էր կատարվել Ադրբեջանի հանցավոր գործողություններին», - ասաց Վարդանյանը։
Նա նշեց, թե ստատուտը պետք է վավերացվեր դեռ 20 տարի առաջ, և Բուդապեշտում սպանված Գուրգեն Մարգարյանի դեպքը պետք է լիներ այն դեպքը, որը կփոխանցվեր միջազգային քրեական դատարանի ուսումնասիրությանը։