03/10/2023 18:44
Հռոմի ստատուտի վավերացումը չմտածված, ռազմավարական առումով՝ սխալ քայլ էր և առաջին հերթին խնդիրներ կառաջացնի հենց Հայաստանի համար․ ՌԴ Պետդումայի նախագահ
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ՀՀ ԱԺ կողմից ՄՔԴ Հռոմի կանոնադրության վավերացումը որակել է չմտածված, ռազմավարական առումով՝ սխալ քայլ։ Վոլոդինը գրառում է արել Տելեգրամի իր ալիքում՝ նշելով, որ Հռոմի ստատուտի վավերացումը առաջին հերթին խնդիրներ կառաջացնի հենց Հայաստանի և նրա քաղաքացիների համար։
Ըստ Վոլոդինի՝ հիմնավորել ու բացատրել կարելի է ցանկացած որոշում, բայց նրանք, ովքեր Հայաստանում վավերացրել են Հռոմի ստատուտը, առաջին հերթին պետք է պատասխանեն՝ «Ինչու՞ են դա արել»։
«Մեր երկրների միջև հարաբերությունները զարգացնելը մեր ժողովուրդների ընտրությունն է՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների։ Հռոմի ստատուտի վավերացումը հակասում է դրան»,- գրել է Վոլոդինը։