03/10/2023 15:55
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումը
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու ՀՀ ԱԺ որոշումը՝ նշելով, որ Հայաստանը դառնում է միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն:
«Հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայմաններից մեկն է»,-գրել է նա X-ի իր էջում։
ՀՀ ԱԺ-ն այսօր 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրել է Հռոմի կանոնադրությունը։