03/10/2023 13:21
ԱՄՆ Կոնգրեսի անդամները նախագահ Ջո Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ
ԱՄՆ Կոնգրեսի 75 անդամ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ։
Նրանք կոչ են արել դադարեցնել Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը, մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը և միջազգային դիտորդներ տեղակայել Լաչինի միջանցքում։
Բայդենին ուղղված նամակի նախաձեռնողներն են Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին և կոնգրեսական Աննա Էշուն։