04/10/2023 19:21
Զելենսկին զանգահարել է Ալիևին և հերթական անգամ հայտարարել՝ աջակցում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հերթական անգամ հայտարարելու, որ Ուկրաինան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Ինչպես նշված է Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, հեռախոսազրույցի ընթացքում «ընդգծվել է աջակցությունը պետությունների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
Զելենսկին Ալիևին նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինային հումանիտար օգնություն տրամադրելու, էներգետիկ ոլորտին ուղղված աջակցության համար։
Նշվում է, որ Ալիևը Ուկրաինայի նախագահի հետ քննարկել է նաև հարավկովկասյան տարածաշրջանում «անվտանգային իրավիճակը»։