04/10/2023 11:39
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման, այս մասին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Բաղիրին։
«Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության կարգավորմանը։ Մենք հայտարարում ենք հայ-ադրբեջանական սահման դիտորդներ ուղարկելու մեր պատրաստակամության մասին, տարածաշրջանից դուրս նոր դերակատարների առկայությունը մեծացնում է բարդությունն ու անկայունությունը»,- ասել է Իրանի գլխավոր շտաբի պետը, ում խոսքերը մեջբերել է «Tasnim» գործակալությունը։