04/10/2023 20:05
Ի՞նչ տարբերություն նիկոլական և ալիևյան իշխանությունների միջև․ երկուսն էլ թիրախավորում են հաղթական գործիչներին և զինվորականներին, երկուսն էլ նրանց պահում են բանտերում․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանի իշխանությունը 2 ամսով երկարացրեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի գերությունը, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ի՞նչ տարբերություն նիկոլական և ալիևյան իշխանությունների միջև, երկուսն էլ թիրախավորում են հաղթական գործիչներին և զինվորականներին, երկուսն էլ նրանց պահում են բանտերում:
Դատարանի այսօրվա որոշումը` Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ցավալի զուգահեռների է բերում հայաստանյան և ադրբեջանական բանտերում գտնվող մեր տղերքի համար:
Ինչո՞վ է փաշինյանական իշխանությունը տարբերվում ադրբեջանականից՝ ոչնչով ․ երկուսն էլ թշնամությամբ են տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ»,- ընդգծել է Տիգրան Աբրահամյանը: