04/10/2023 17:46
Առաջարկում եմ երեք տարբերակ՝ կամ դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ մի հաճելի մայրաքաղաք, կամ Վարդաշեն. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
Առաջարկում եմ երեք տարբերակ՝ կամ դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ մի հաճելի մայրաքաղաք, կամ Վարդաշեն. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Բարեկամական կարճ խորհուրդ՝ հեռացե՛ք», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Վերջում լավ վանկարկեցիք, բայց տպավորություն չգործեցիք, հաջորդ ժամանակ, եթե ամբողջ խմբակցությունով ասեք «հե-ռա-ցե՛ք», գուցե քաղաքական ազդեցություն կունենա երկրում քաղաքական իրավիճակի վրա... Մինչև որոշակի սահման հանդուրժող ենք, բայց երբ սահմանն անցավ, ում պետք է Վարդաշեն՝ կուղարկենք Վարդաշեն, ում պետք չի ուղարկել Վարդաշեն՝ կուղարկենք ոչ Վարդաշեն», - ասաց նա։
Փաշինյանը շարունակեց. «Ինչ վերաբերում է Բաքու գնալ-գալու տրամաբանությանը, ենթադրում եմ, որ այդքան վստահ ասում եք, գնալ-գալու ուղիները, ձևերը, կապուղիները, դուք լավ գիտեք, այդ թվում նաև ձեր քաղաքական ուժի ղեկավարի բազմամյա փորձից՝ Բաքու գնալ-գալու, տալու-առնելու և այլն, և այդպես շարունակ․․․»։
Աղվան Վարդանյանը արձագաքեց, որ Փաշինյանը կարող է երջանիկ լինել, որ անձնական դաշտ չի մտնում։ «Բայց որ դուք կարող եք լինել բանսարկու, զրպարտիչ, դա նորություն չէ», - ասաց նա։