04/10/2023 17:33
Ստեփանակերտում պայթյունից տուժածների մեծ մասի վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է․ Ավանեսյան
Այրվածքաբանության ազգային կենտրոնում և մյուս բուժկենտրոններում Ստեփանակերտի պայթյունից տուժած 96-100 պացիենտ կա, լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավոք, նրանց մեծ մասի վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է, միջին ծանրության վիճակում գտնվող քիչ պացիենտներ ունենք»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ նրանց բուժման համար արտեկրից էլ են մասնագետներ ներգրավվել։
«Իսրայելից 10 բժիշկներ օգնում են մեր բժիշկներին, պայքարում ենք նրանց կյանքի համար»,- ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ քննարկվում է նաև որոշ տուժածների բուժումն արտերկրում իրականացնելու հնարավորությունը։