04/10/2023 18:24
Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա չափազանց քիչ է և չափազանց ուշացած. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում անդրադարձավ ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ այցին։
«Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ։ Ուզում եմ հույս հայտնել, որ այնուամենայնիվ, սա չէ այն արձագանքը, որ ՄԱԿ-ը և նրա գործակալությունները պետք է ցուցաբերեն», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Նա ասաց, թե իրեն հավաստիացրել են, որ ՄԱԿ-ի առաքելության համապատասխան գործակալության կողմից հայտարարություն լինելու է։