04/10/2023 14:29
Եվրամիությունն էր, որ դավաճանեց հայերին. Զախարովա
Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Եվրամիությունը դավաճանեց Հայաստանին, իսկ եվրոպացի դիտորդները դավաճանեցին հայերին. ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ եվրոպացի դիտորդները որդեգրել են ամենաստոր դիրքորոշումը։ Նրանք սկզբում զբաղված էին Հայաստանին ուղղված հորդորներով ու խոստումներով և պարզապես պաշտոնական Երևանին այլ ծուղակ գցեցին, իսկ հետո դարձան լուռ վկաներ, թե ինչպես է զարգանում իրավիճակը», - ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Բրյուսելը լուռ հետևում էր, թե ինչպես են ռուս խաղաղապահները օգնում Հայաստան մեկնող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և հումանիտար օգնություն հասցնում տարածաշրջան։
Զախարովան մատնանշելով ԵՄ-ին՝ նկատել է, որ ՀՀ քաղաքացիներին սուտ հրահրում են ու ասում, որ իբր դավաճանվել են Ռուսաստանի կողմից։ «Չէ, Ռուսաստանը չի դավաճանել։ Ռուսաստանը միշտ եղել է այնտեղ, միշտ դադարեցրել է արյունահեղությունը այս տարածաշրջանում և միշտ օգնել է ֆինանսապես, տնտեսական և մարդասիրական առումով», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ հենց Եվրամիությունն է խորհուրդ տվել Երեւանին հրաժարվել Մոսկվայի միջնորդությամբ հաստատված պայմանավորվածությունների կատարումից։
«Եվրամիությունն էր, որ դավաճանեց հայերին», - եզրափակել է Զախարովան։