04/10/2023 19:08
ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում Իրանի համար անընդունելի է, դա սպառնալիք է տարածաշրջանի երկրների ազգային անվտանգությանը․ Ռայիսի
ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ՀՀ Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպումների ժամանակ։
«Զանգեզուրի միջանցքը Հարավկովկասյան տարածաշրջանում այն տարածքը կհանդիսանա, որտեղ ներկա կլինեն ՆԱՏՕ-ի ուժերը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի երկրների ազգային անվտանգությանը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է դրան»,- Ռայիսիի խոսքերն է մեջբերել IRNA գործակալությունը՝ նշեռլով, որ Իրանի նախագահն այդ հայտարարությունը հնչեցրել է ինչպես Գրիգորյանի, այնպես էլ Խալաֆովի հետ բանակցությունների ժամանակ։