04/10/2023 13:42
Հայաստանում իրականացվում է ԼՂ-ում անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց հարազատներից ԴՆԹ սեկվենավորման համար նմուշների ընդունման գործընթաց
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում» (հասցե` ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հերացի 5/1) իրականացվում է Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի և պայթյունի հետևանքով անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց հարազատներից ԴՆԹ սեկվենավորման համար նմուշների ընդունման գործընթաց, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նույնականացման համար կարող են դիմել անհետ կորած անձի ծնողները կամ զավակները:
«Նմուշների հանձնման համար խնդրում ենք հարազատը ներկայանա Դատաբժշկական գիտագործնական կենտրոն` անձը հաստատող փաստաթղթով։
Հարցերի դեպքում զանգահարել` 010-58-71-06 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրությունում։