04/10/2023 14:11
Դոլարի ինքնարժեքի սրընթաց բարձրացումը բացասական սպասումների արդյունք է. Տնտեսագետ
Դոլարի ինքնարժեքի սրընթաց բարձրացումը Հայաստանի անվտանգային և քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ բացասական սպասումների արդյունք է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Մարդիկ գումար ունեն և վախենում են այս քաղաքական ու անվտանգային ռիսկերի պայմաններում Հայաստանում պահեն։ Այսինքն՝ սա խուճապ չէ, սա մարդկային տրամաբանություն է, որը ցանկացած երկրում գործում է»,-ասաց նա։
Ինչ վերբերում է գազի և բենզինի գների թանկացմանը՝ Սուրեն Պարսյանը նշեց, որ նույն գործոնով է պայմանավորված և, բացի այդ, վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի ներքին շուկայում բարձրացել են վառելիքի գները։