04/10/2023 11:22
«Կպատրաստենք ժինգյալով հաց, փախլավա․․․, գոնե մի փոքր շնորհակալություն կհայտնենք, դուք սեր եք»․ արցախցի էլինան ուզում է հյուրասիրություն անել
Արցախից բռնի տեղահանված Էլինան ուզում է հյուրասիրություն անել, հյուրասիրել արցախյան ավանդական ուտեստներ՝ այդպիսով շնորհակալություն հայտնելով մարդկանց՝ Հայաստանում իրենց դժվարին պահին սատար կանգնելու ու միայնակ չթողնելու համար։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հյուրասիրություն կանենք։ Մամաս, տատիկս կպատրաստեն ժինգյալով հաց, փախլավա, թերթերուկ, ղափամա ու սենց համով բաներ, գինին դուք կբերեք։ Օրը կորոշեք հենց դուք։
Գոնե մի փոքր շնորհակալություն կհայտնենք։ Դուք սեր եք»։