04/10/2023 11:31
Արցախից բռնի տեղահանված շուրջ 20 երեխա հանձնվել է պետության խնամքին, նրանց մեջ կան երեխաներ, որ առանց ուղեկցողի են. Զառա Մանուչարյան
Արցախից բռնի տեղահանված շուրջ 20 երեխա հանձնվել է պետության խնամքին։ Այս մասին Aysor.am-ին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը։
Ըստ նրա՝ երեխաների մի մասը Ստեփանակերտի գիշերօթիկից են։ «Ունենք երեխաներ, որ առանց ուղեկցողի են այս պահին և ունենք երեխաներ, ովքեր ընտանիքների հետ վերամիավորման գործընթացում են, այսինքն՝ այս թիվն առաջիկայում փոփոխության կենթարկվի»,-ասաց նա։