04/10/2023 20:43
Ինչ տեմպով է իրականացվում Արցախից բռնի տեղահանված երեխաների ուսման կազմակերպումը՝ Հայաստանի դպրոցներում
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 21 000 երեխաներից 6104-ն են ընդգրկվել Հայաստանի տարբեր կրթական հաստատություններում, հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ըստ բաշխվածության պատկերը հետևյալն է. Արագածոտնում՝ 306, Արարատում՝ 943, Արմավիրում՝ 467, Գեղարքունիքում՝ 294, Լոռիում՝ 315, Կոտայքում՝ 1033, Շիրակում՝ 216, Սյունիքում՝ 216, Վայոց Ձորում՝ 108, Տավուշում՝ 158, Երևանում՝ 2048 երեխաներ արդեն դպրոցներում են»,- ասել է Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ շուտով կկարողանան դպրոցահասակ բոլոր երեխաների կրթության շարունակականությունը ապահովել: