04/10/2023 18:34
Եթե վաղը փաստաթուղթը ստորագրվեր` ես վստահ կասեի, որ դեպի խաղաղության պայմանագիր ստորագրելու ճանապարհի 70 ամենադժվար տոկոսն անցել ենք. Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անշնորհակալ գործ է համարում գնահատական տալ, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա:
Նա նաև չմեկնաբանեց, թե ինչն է այցը չեղարկելու պատճառը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այն օրը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը վերահաստատի հավատարմությունը երեք այն հիմնարար սկզբունքներին, որ արձանագրված է, կարելի է խաղաղությունը համարել կայացած:
Հայաստանը, վարչապետի խոսքով, վերահաստատում է իր հավատարմությունը:
Նա շեշտեց նաև, որ երեք սկզբունքները տեղ են գտել այն փաստաթղթում, որը կարող էր ստորագրվել վաղը` Գրանադայում:
«Եթե այդ սկզբունքները վերահաստատվեր ու ստորագրվեր փաստաթուղթը, ես վստահ կասեի, որ մենք դեպի խաղաղության պայմանագիր ստորագրելու ճանապարհի 70 տոկոսն անցել ենք, ընդ որում, 70 ամենադժվար տոկոսը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: