04/10/2023 17:56
«Ամո՛թ քեզ», «ամոթը՝ քե՛զ, ով ես վափշե». Փաշինյանն ու ընդդիմադիր պատգամավորները վիճաբանեցին
Ինչքանո՞վ ծախեցիք Արցախը. ԱԺ հարցուպատասխանի ժամանակ տեղից ռեպլիկ արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Վա՜յ, վա՜յ, լո՞ւրջ եք ասում։ Բա դո՞ւք ինչքանով ծախեցիք, էտ որ ծափ էիք տալիս, Արցախի ժողովուրդը ձեռքը խփեց սեղանի՜ն, հիմա դուք ծախեցի՞ք, թե՞ մենք ծախեցինք»,-ասաց նա։
Գրիգորյանը արձագանքեց, թե կյանքն ապացուցեց՝ ով ծախեց։
Փաշինյանը հետո էլ Արմենուհի Կյուրեղյանին արձագանքեց. «Եռաբլուրի լացողնե՛ր, եռաբլուրի կեսը սեփականաշնորհել էիք»։
«Ամո՛թ քեզ»,-ասաց Կյուրեղյանը։
«Ամոթը՝ քեզ... Եռաբլուրի վրա Լեքսուս ու Տոյոտա սարքողներ, եկել եք ինչից եք խոսում, փորը տնկած եկել է մեծ-մեծ խոսում է, ով ես վափշե»,-արձագանքեց Փաշինյանը։