05/10/2023 19:36
Փաշինյանը Գրանադայում ստորագրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող հռչակագիրը
Գրանադայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որի համաձայն՝ «Հայաստանը հավատարիմ է մնում ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 800 կմ2) և Ադրբեջանի (86 600 կմ2) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»։
Տեղեկությունը հայտնել է ԵՄ-ն։