Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում ինչո՞ւ է Արցախը նշված որպես Ադրբեջանի մաս․ Հեղինակը պարզաբանել է

05/10/2023 11:09

Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում ինչո՞ւ է Արցախը նշված որպես Ադրբեջանի մաս․ Հեղինակը պարզաբանել է


Ֆեյսբուքյան օգտատեր Նարե Սիմոնյանը գրել է, որ 7-րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագրքում Արցախը ամբողջությամբ նշված է որպես Ադրբեջանի մաս։

«7-րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագիրքն է, որի տրամադրումը աշակերտներին հետաձգվել էր, օրեր առաջ են տրամադրել: Արցախը ամբողջությամբ նշված է որպես Ադրբեջանի մաս… Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ էր ուշացնում պայմանավորված ժամկետները. տպագրականնե՞րը, թե՞ Արցախի ցեղասպանությունն ու էթնիկ զտումը իրականացրած Նիկոլի «կիրթ և կառուցողական» գործընկերը…»,-գրել է նա։

Թեմային ավելի վաղ անդրադարձել էր գրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը, որը պնդել է, որ «անտեղի շահարկվում են «Հայոց պատմություն 7» դասագրքի մի քանի թեմաներ, ինչը թյուրըմբռնման կամ միտումնավոր տարընթերցման, գուցե նաև խեղաթյուրման արդյունք է»։

Նա, մասնավորապես, գրել է. «Այդ իսկ պատճառով ներկայացնում ենք առավել հաճախ քննարկվող հարցերի պարզաբանումը։

3․ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՇԱՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարց 3․ Ուսուցիչներից կամ ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք դասագրքի 80-րդ էջի քարտեզի՝ «Տիգրան Մեծի կայսրությունը Ք․ ա․ 80 թ․ (ժամանակակից սահմաններով)» վերաբերյալ գրում են, թե «Տիգրան Մեծի ժամանակ ոնց կարող էր քարտեզի վրա լինել Թուրքիա, Ռուսաստան, առավել ևս Ադրբեջան»։

Պատասխան 1․ Հավանաբար թյուրըմբռնման արդյունք է, քանի որ մեկ քարտեզի մեջ դիտարկվել են երկու տարբեր ժամանակներ, բայց այնպես, որ դրանք հնարավոր է միմյանցից թե՛ զատորոշել, թե՛ համադրել (աշխարհագրական վայրերի անվանումների գունային տարբերակմամբ և ժամանակակից պետությունների սահմանների ուրվագծմամբ)։ Բացի այդ, կա քարտեզին վերաբերող առանձին առաջադրանք, որը հիմնված է հենց քարտեզի այդ երկակիության վրա։ Բայց քանի որ կա թյուրըմբռնում, ուրեմն հարկավոր է նաև մանրամասնել-մեկնաբանել։

Ինչպես քարտեզի վերնագիրն է հուշում (Տիգրան Մեծի կայսրությունը Ք․ա․ 80 թ․ (ժամանակակից սահմաններով)), Տիգրան Մեծի կայսրությունը տեղադրված է ժամանակակից քաղաքական քարտեզին։ Նպատակն է աշակերտներին բացատրել, թե Տիգրան Մեծի կայսրությունն իր ժամանակների և ժամանակակից ի՞նչ պետությունների տարածքի հետ է համընկնում կամ ներառում իր մեջ․ դա հստակ է հատկապես քարտեզի վերաբերյալ 2-րդ առաջադրանքից (Կիրառի՛ր աշխարհագրական հմտություններդ: Ի՞նչ պետություններ էր ընդգրկում Տիգրան Մեծի կայսրությունը։ Այսօրվա ո՞ր երկրների տարածքներն է ընդգրկել այն)։

Հարցի առաջին մասը (Ի՞նչ պետություններ էր ընդգրկում Տիգրան Մեծի կայսրությունը) վերաբերում է Տիգրան Մեծի կայսրության մեջ Ք․ ա․ 80 թ․ ընդգրկված պետություններին (դասանյութի և քարտեզի օգնությամբ աշակերտները կարող են նշել Ասորիքը, Կոմմագենեն, Ծոփքը (որն առանձին հայկական թագավորություն էր, և միայն Տիգրան Մեծին հաջողվեց Ք․ա․ 94 թ․ միավորել իր տերությանը), Ատրպատականը և Վիրքը), իսկ երկրորդ մասը (Այսօրվա ո՞ր երկրների տարածքներն է ընդգրկել այն) վերաբերում է ժամանակակից պետություններին (դասանյութի և քարտեզի օգնությամբ աշակերտները կարող են նշել ժամանակակից երկրներից Լիբանանը, Սիրիան, Թուրքիայի մի մասը, Իրանի մի մասը, Իրաքի զգալի մասը, գրեթե ամբողջ Ադրբեջանը և Վրաստանի մի մասը)։

Այս ամենը հնարավորություն է տալիս աշակերտին քարտեզի վրա միաժամանակ տեսնելու Տիգրան Մեծի ժամանակների աշխարհի պատկերն ու ժամանակակից աշխարհի պատկերը։ Նա կարող է նաև տեսնել, թե այսօր Տիգրանյան Հայաստանի համեմատ ինչքան է փոքրացել Հայաստանը, կամ ժամանակակից ինչ պետություններ, որ չկային այն ժամանակ, հիմա կան, ու էլի այլ նրբություններ, որոնք ուսուցչի հարցերի օգնությամբ հնարավոր կլինի վեր հանել։ Մի խոսքով՝ քարտեզը և դրան վերաբերող հարցը բացահայտում են անցյալի և ներկայի կապը, վեր են հանում ուսումնասիրվող նյութի արդիականությունը։

Բացի այդ՝ աշխարհագրական հմտությունների զարգացմանը զուգահեռ զարգացվում են նաև պատմական մտածողության հետևյալ հմտությունները՝ պատմական պատճառականություն, շարունակականություն և փոփոխություն և համադրություն։

Դրանցից առաջինի (պատմական պատճառականություն) դեպքում աշակերտը կկարողանա համեմատել պատմական տեղաշարժերի պատճառները և/կամ հետևանքները, կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունները կամ առնվազն հարցեր տալ դրանց վերաբերյալ։ Երկրորդի (շարունակականություն և փոփոխություն) դեպքում աշակերտը կկարողանա ճանաչել, նկարագրել և վերլուծել շարունակականության և փոփոխության պատմական միտումները ժամանակի ընթացքում: Իսկ երրորդի (համադրություն) դեպքում աշակերտը կկարողանա կիրառել անցյալի մասին պատկերացումները այլ պատմական համատեքստերում կամ հանգամանքներում, ներառյալ ներկան։

Այս մասին բավականին մանրամասն գրված է նոր դասագրքի մեթոդական ուղեցույցի 13-14 և 23-24 էջերում։

Այս երեք հմտություններին զուգահեռ քարտեզի հետ աշխատանքի, քննարկումների անուղղակի արդյունք կլինի նաև աշակերտների դիրքորոշում հայտնելը․ նրանք կներգրավվեն փաստերը դասակարգելու, մեկնաբանելու, դրանց վերաբերյալ հարցադրումներ անելու ստեղծագործական աշխատանքի մեջ։

Ի վերջո, քարտեզը դասանյութից դուրս, մեկուսի կառույց չէ, այն սերտորեն շաղկապված է թե՛ դասանյութին, թե՛ սկզբնաղբյուրներին, թե՛ առաջադրանքներին։ Ավելին՝ հաջորդ դասի վերջում զետեղված է QR կոդ, որը լրացուցիչ նյութ է տալիս ուսումնասիրվող նյութը քննարկելու համար»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:21 Շուկայից հետ են կանչվել Գեղարքունիքում արտադրված կաթնամթերքի խմբաքանակներ Այսօր, 18:07 Վաղը Ոսկեպարում վարժանք կանցկացնեն. «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» Այսօր, 17:52 Փաշինյանը Բունդեսթագի պատվիրակության հետ սահմանազատման գործընթացն է քննարկել Այսօր, 17:39 «Կանաչ մտածողություն», պայքար սողանքների դեմ և աշխատանք` համայնքներում․ Viva-ն և «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպությունը դարձյալ անտառ են ստեղծում (Տեսանյութ) Այսօր, 17:24 ՀՀ պետական պարտքն աճել է 5,5%-ով և անցել 12,5 միլիարդ դոլարից․ կառավարության պարտքն աճել է 6,1%-ով, իսկ ներքին պարտքի տեսակարար կշիռը հասել է ռեկորդային՝ 51,8%-ի Այսօր, 17:09 Արման Թաթոյանը Մոսկվայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ Այսօր, 16:54 ՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն Այսօր, 16:40 Հայաստանում հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.7% Այսօր, 16:34 Ձեզ նշանակված հակամանրէային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին․ԱՆ Այսօր, 16:24 Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի պաշտոնում Այսօր, 15:58 Գեղարքունիքում ու Կոտայքում կներդրվի աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ Այսօր, 15:31 Վթար Սովետական-Էջմիածին հատվածում. վարորդը մահացել է երկաթուղային բախման հետևանքով Այսօր, 15:26 Փոփոխություններ՝ մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում Այսօր, 15:23 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը Այսօր, 15:20 Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Այսօր, 15:16 Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի լիիրավ անդամ Այսօր, 15:12 Մահացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը Այսօր, 15:08 Բելգիացի քաղաքական գործիչները Բաքվից պահանջել են ազատել հայ գերիներին և դուրս գալ ՀՀ տարածքներից Այսօր, 14:51 Երկար տարիներ աջակցել ենք Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին․ Ֆրից Այսօր, 14:30 Ինձ օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան. Լուսանկարներ Այսօր, 14:24 Մխիթար Հայրապետյանը կարևորել է ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումը. Նախարարն այցելել է Picsart Academy Այսօր, 14:18 Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել Այսօր, 14:14 «Փյունիկ» -«Վեստ Արմենիա» հանդիպումը չեղարկվել է. «Վեստ Արմենիա»-ի ֆուտբոլիստները բողոքի ակցիա են անում՝ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել Այսօր, 14:10 «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի դասախոսները և ուսանողներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ Այսօր, 14:08 Դեսպան Մկրտչյանը Պատրասի համալսարանի գրադարանին է նվիրել հայկական մշակույթին նվիրված գրականություն Այսօր, 14:06 Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Այսօր, 14:03 Tiktok-ում գովազդ էր տեսել, 330.000 դրամ փոխանցել էր վարորդական վկայականի համար ու ստացել SMS` անհայտ խարդախ եմ Այսօր, 14:00 Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը Այսօր, 13:55 «Եռաբլուր»-ում շարունակվում է «Արցախի կանչը» հուշահամալիրի կառուցման աշխատանքը․ Լուսանկար Այսօր, 13:44 Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է. Աշոտյան Այսօր, 13:37 «Մեզ բոլորիս հեքիաթ է պետք». «Նոր տարվա կինո»-ն մեծ էկրանին է (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 13:21 Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության պահը, էդ գյուղի ժողովուրդը կարա՞ ասի, որ վարչապետը սուտ է խոսում՝ կարա․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:12 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ Այսօր, 13:09 Մի միտք ա ինձ տանջում․ մարդուն հարցնում եմ՝ աշխատո՞ւմ եք, ասում է՝ ոչ, աշխատավարձը ցածր ա. ուրեմն՝ չաշխատելու «աշխատավարձն» ավելի բարձր ա, քան աշխատելո՞ւնը․ Փաշինյան Այսօր, 12:57 Ապրիլից Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրից կօգտվեն թիրախային խմբերը Այսօր, 12:53 Առջևի թաթը կորցրած և ապաքինված ընձառյուծ Արենը Վայոց ձորից անհետացել էր 2022-ին, բայց 2 տարի անց հայտնվել է Տավուշում. WWF Հայաստան Այսօր, 12:50 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից Այսօր, 12:28 Փոխնախարարը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ-ն կշարունակի ակտիվ ներգրավվածությունը՝ ՀՀ-ում մարդասիրական խնդիրների հասցեագրմանը Այսօր, 12:22 Ջերմաքարշ գնացքին բախվելու հետևանքով «BMW»-ն բռնկվել է՝ վերածվելով մոխրակույտի. կա 1 զոհ Այսօր, 12:12 Պետությունը փող է ծախսել, որ քաղաքացին մայթով երեխայի հետ զբոսնի, մենք մեր պապու «ԳԱԶ 66»-ի ռաման բերում, դնում ենք էդտեղ, տարեք ձեր ննջարանում դրեք. Փաշինյանը զգուշացրեց Այսօր, 12:01 Սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու. Փաշինյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին Այսօր, 11:54 Այս ապապետականությունն ամեն անկյունում է. Փաշինյանը դժգոհ է պարեկների անտարբերությունից (Տեսանյութ) Այսօր, 11:36 «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով Այսօր, 11:31 Հայաստանը Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 միավոր հրետանային համակարգեր գնելու շուրջ. IDRW Այսօր, 11:26 Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին․ Լուսանկարներ Այսօր, 11:22 Փաշինյանն ազատված պաշտոնյաներին շնորհակալություն հայտնեց, նորանշանակներին հաջողություններ մաղթեց (Տեսանյութ) Այսօր, 11:14 Նոյեմբերի 25-ից մինչև հունվարի 31-ը Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ Այսօր, 11:12 Կարող եմ նշել այլ դրվագներ, թե ինչպես են մեր խոշոր ակումբները դարձել խաղալիք ՀՖՖ այս ղեկավարության ձեռքին. Թաթուլ Հակոբյան Այսօր, 10:58 Ես ու Վահե Ղազարյանը մանկության ընկերներ ենք՝ 37 տարի, այս հանգամանքը որոշ հարցերում մեզ մի քիչ խանգարել է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Այսօր, 10:49 Կարևոր է խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման կառուցակարգերի կատարելագործումը. ՄԻՊ Այսօր, 10:45 Հոկտեմբերին 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտում Այսօր, 10:43 Մելիքբեկյանի գլխավորությամբ ֆուտբոլը ՀՀ-ում զարգանում է. ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի նախագահները հանդիպել են Այսօր, 10:39 Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 10:33 Ժամկետային զինծառայության մեջ գտնվող հայ ըմբիշները փայլուն ելույթներ են ունեցել Բանակայինների աշխարհի առաջնությունում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:31 Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության կազմակերպումը վկայում է, որ 140 երկրների շարքում Հայաստանն ունի իր կայուն տեղը․ Պապիկյան Այսօր, 10:21 Երևանում պատուհանով մտել են տուն և գողացել 3 մլն դրամ, 20 հազար դոլար, 8 կտոր ոսկյա զարդ Այսօր, 10:14 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ Այսօր, 10:06 Հեծանվով աշխատանքի գնալը նորաձև է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:00 «Ռոսիա Մոլ»-ի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի Այսօր, 09:37 Եկեղեցին նշում է երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման տոնը Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում Այսօր, 09:30 Լարսի և ՀՀ ավտոճանապարհները բաց են Այսօր, 09:27 Դավիթ Խուդաթյանը՝ ՏԿԵ նախարար Այսօր, 09:25 «Ժողովուրդ». Ո՞վ է դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու մեքենաների գործով Այսօր, 09:24 «Հրապարակ». Պաշտոնանկության ալիքը չի շրջանցի նաև մարզպետաց դասին Այսօր, 09:21 «Փաստ». ՊՆ-ն ինչի՞ց ելնելով է նախապատրաստված և ավելի ուժեղ համարվող ըմբիշներին դուրս թողել ու թիմը կազմել այլ ըմբիշներից Այսօր, 09:20 «Ժողովուրդ». Ներթիմային գզվռտոցները շարունակվում են Այսօր, 09:18 «Հրապարակ». Փաշինյանն իշխանությունում կանանց տեսակարար կշիռն ավելացրել է Այսօր, 09:17 «Փաստ». Փաշինյանի համար կրթության թեման եղած-չեղածի հաշիվ է Այսօր, 09:15 «Փաստ». Իշխանությունների հարվածների մյուս հիմնասյունը բանակն է Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Ինչպիսի զգացումներով է Զեյնալյանը հեռացել Այսօր, 09:12 «Հրապարակ». Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Հերթական անտուն ՔՊ-ականը, պատգամավոր դառնալուց անմիջապես հետո, տուն ձեռք բերեց Այսօր, 09:08 «Հրապարակ». Ո՞րոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը 20/11/2024 22:33 Աչքի անոթաթաղանթի բորբոքում` ուվեիտ․ ախտանշաններ և բուժում 20/11/2024 22:16 Շոլցը մերժել է Ուկրաինային թևավոր հրթիռներ տրամադրել 20/11/2024 21:56 «Խստաբարո կին է երևում»․ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ ՆԳ նորանշանակ նախարարի մասին 20/11/2024 21:36 Դատախազությունը պատրաստվում է բողոքարկել «օրենքով գող», «Պզո» մականվամբ հայտնի Արմեն Ղազարյանի արդարացման վճիռը 20/11/2024 21:14 ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Դոնեցկի ուղղությամբ մարտերի մասին 20/11/2024 20:53 Սարուխանյանի արյան մեջ թմրանյութի առկայությունը հաստատվելուց հետո ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին․ Նազելի Բաղդասարյանի ընկերուհուն կառաջադրեն 20/11/2024 20:35 Մանասյանը դիմել է Սահմանադրական դատարան 20/11/2024 20:17 Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ Պեսկով 20/11/2024 19:57 Հաղթանակի կամրջի տակ 46-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել 20/11/2024 19:47 Սուրեն Աղաջանյանը նվաճեց ոսկե մեդալ՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն․ ՊՆ 20/11/2024 19:32 Աղիքային ցուպիկ․ Առաջացման պատճառներ, ռիսկի խմբեր 20/11/2024 19:15 Ռուսաստանում ցանկանում են աշխատանքային միգրանտների պատենտները թանկացնել 50 տոկոսով 20/11/2024 18:55 Փարաքարի ՔՊ-ական նախկին համայնքապետը հարցաքննվել է՝ սպանության գործով 20/11/2024 18:40 Ստեփանակերտի հուշահամալիրը՝ վտանգի տակ 20/11/2024 18:27 Քաղաքապետարանը հավաստագրում է Ձմեռ պապերի, Ձյունանուշերի․ «Նախապես հերթագրվել կերպարի համապատասխանության դիտումներին» 20/11/2024 18:14 Փաշինյանն Էստոնիայի դեսպանի հետ ՀՀ-ԵՄ հարաբերություններն է քննարկել 20/11/2024 18:02 Լիահույս ենք, որ արցախցիները կկարողանան վերադառնալ իրենց տները. Խաժակ Սրբազան 20/11/2024 17:51 Ազգայինի և պետականի կեղծ և մտացածին հակադրությունը որևէ հիմնավորում չունի․ Լիլիթ Գալստյան 20/11/2024 17:38 Մխչյան գյուղում տուն է այրվել 20/11/2024 17:24 Փաշինյանը հայտնել է՝ որն է «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նպատակը․ որ ուսանողներին ու դասախոսներին «տնտեսական, քաղաքական, սոցիալական աղմուկները չխանգարեն» 20/11/2024 17:14 ՊՆ-ն անուններ է հրապարակել՝ Հայաստանի հավաքականից ովքեր են դուրս եկել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ 20/11/2024 17:00 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ հատուկ տակտիկական ուսումնավարժություն են անցկացնելու Ջերմուկում 20/11/2024 16:49 «Հարկ վճարողը հերոս է», իսկ իրականում՝ հարկային տեռորի գործադրում, քաղաքացուն՝ որպես «տուգանքի մատերիալ» վերաբերմունք․ Թադևոս Ավետիսյան 20/11/2024 16:36 Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք 20/11/2024 16:14 Հայաստանին կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Տվյալ բաժնի վերջին նյութերը