05/10/2023 13:23
Ադրբեջանը պետք է էթնիկ հայերին ԼՂ վերադառնալու իրավունքի երաշխիք տա. Human Rights Watch
Ադրբեջանը պետք է էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի երաշխիք տա. հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Կառավարությունները, որոնք ներգրավված են Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների դյուրացման մեջ, պետք է Ադրբեջանի նախագահից ստանան կոնկրետ պարտավորություններ Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի վերադարձի իրավունքը հարգելու, պաշտպանելու և իրականացնելու վերաբերյալ. ասել է Human Rights Watch-ը՝ նշելով, որ ավելի քան 100,000 էթնիկ հայեր՝ տարածքի ներկայիս գրեթե ողջ բնակչությունը, վերջին օրերին փախել է:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ տարածաշրջանի և նրա բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի ծրագիրը պետք է սահմանի, թե ինչպես է կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հարգելու մարդու իրավունքները, մասնավորապես՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները։ Նաև պետք է ողջունի այս պարտավորությունների կայուն միջազգային մոնիտորինգի անկախ առաքելությունը: