05/10/2023 18:26
Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիրը․ «Գազպրոմ Արմենիա»
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ անցած չորս օրերի ընթացքում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման համաձայնագիր է կնքել տեղահանված 284 ընտանիքի հետ՝ վեց ամիս ժամկետով: Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիր:
Ծրագիրը ընթացքի մեջ է, նախատեսվում է աջակցություն տրամադրել 600 ընտանիքի: Առաջիկա օրերին, ներառյալ հանգստյան օրերը, կշարունակվի օժանդակության տրամադրումը հայտ ներկայացրած անձաց: