05/10/2023 12:23
Ձեր առաջարկն է՝ դո՞ւրս գալ բանակցային պրոցեսից. Եղոյանը՝ լրագրողին
Ձեր առաջարկն է՝ դո՞ւրս գալ բանակցային պրոցեսից։ Ձեր հարցի մեջ առաջարկ կա և այլընտրանքն այն է, որ դուրս գանք բանակցություններից, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ավելի ճի՞շտ չէր լինի, որ Փաշինյանն առաջ անցներ Ալիևից՝ հենց ինքը չգնալով հանդիպմանը՝ պահանջ դներ Արցախից գերեվարված մեր հայրենակիցների ազատ արձակումը, ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։
Նա հիշեցրեց, որ այդ հանդիպումից առաջ մի շարք գործիչներ, լրագրողներ հայտարարություններ էին տարածում, որ այդ հանդիպման ժամանակ ՀՀ-ն պետք է ստորագրի մեզ համար անբարենպաստ փաստաթուղթ։ Եվ ինչ ցույց տվեց կյանքը. այդ հանդիպումից հրաժարվեց Ադրբեջանը։ Պարզ է, որ Ադրբեջանը չէր հրաժարվի մի հանդիպումից, որտեղ իր համար բարենպաստ փաստաթուղթ էր ստորագրվելու։ Դուք հիմա ի՞նչ եք առաջարկում, էլի այն կարծիքին եք, որ մեզ համար վատ փաստաթո՞ւղթ պետք է այնտեղ ստորագրվեր»։