05/10/2023 18:36
Խոշոր առևտրային ցանցերն ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանք, մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա․ ՄՊՀ
ՄՊՀ-ից տեղեկացնում են՝ մշտական կապի մեջ են հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում են պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ:
«Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Ընդ որում, մեծաքանակ գնումների իրականացումը կարող է խնայողությունների հակառակ դրսևորումներ ունենալ. փչացման արդյունքում կորուստները կարող են առավել ծախսատար լինել։
Նշենք նաև, որ Հանձնաժողովը պարբերաբար դիտարկում է կենտրոնացվածության բարձր մակարդակ ունեցող շուկաներում գների վրա ազդող գործոնների և գների տատանումների համարժեքությունը․ մրցակցության օրենսդրության խախտումներ բացահայտելու դեպքում հարուցվում են վարույթներ»,-նշված է ՄՊՀ հաղորդագրությունում։