05/10/2023 12:54
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով սեպտեմբերին իրականացվել է 54.5 մլն գործարք. աճը՝ 6,6 %. ՊԵԿ
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է 54.5 մլն գործարք` 1061.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 3.3 մլն գործարքով կամ 6.6%-ով, իսկ արժեքային` 127.9 մլրդ ՀՀ դրամով կամ 13.7%-ով:
Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։