05/10/2023 18:55
Ղարաբաղում տեղի ունեցածը Հայաստանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու անխուսափելի հետևանքն էր․ Պուտին
Ռուսաստանը վաղուց էր Հայաստանին լուծումներ առաջարկում Ղարաբաղի հարցով, բայց Երևանը հրաժարվում էր՝ նշելով, որ պատրաստ է պայքարել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք Հայաստանին առաջարկում էինք փոխզիջման գնալ Ադրբեջանի հետ և նրան վերադարձնել Ղարաբաղի 5 շրջանները, իսկ 2-ն՝ իր վերահսկողության տակ պահել, բայց նրանք հրաժարվում էին»,- մասնավորապես, ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է նաև, որ Արցախի կարգավիճակը առանցքային հարց էր հանդիսանում, սակայն «Հայաստանն ինքն է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել»։
«Մամուլից եմ տեղեկացել Հայաստանի կողմից Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ Մեզ առանձին ոչ ոք այդ մասին չի տեղեկացրել»,- ասել է Պուտինը։
«Ղարաբաղում իրադարձությունները Հայաստանի կողմից այն Ադրբեջանի մաս ճանաչելու անխուսափելի հետևանքով են տեղի ունեցել»,- հավելել է ՌԴ նախագահը։