05/10/2023 19:26
Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը. ՌԴ նախագահ
Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը, Մոսկվան պատրաստ է օգնություն ցուցաբերել Ղարաբաղի հայերին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Իհարկե, մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել, Հայաստանը չի դադարել մեր դաշնակիցը լինելուց։ Եթե այնտեղ հումանիտար խնդիրներ կան, իսկ դրանք կան, մենք պատրաստ ենք օգնել ու կքննարկենք այդ հարցը։ Բնականաբար, պատրաստ ենք աջակցություն ու օգնություն ցուցաբերել այդ մարդկանց»,- ասել է Պուտինը։