05/10/2023 19:44
Ալիևն ինձ հավաստիացնում էր, որ կապահովի հայերի անվտանգությունը ԼՂ-ում, բայց հիմա այնտեղ հայեր գրեթե չկան․ Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահն իրեն հավաստիացրել է, թե կապահովի հայ բնակչության անվտանգությունը՝ ԼՂ-ում։
«Ես խոսել եմ Ադրեջանի նախագահ Ալիևի հետ։ Նա ինձ հավաստիացնում էր, որ ինչ էլ լինի, կապահովի ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Իսկ հիմա այնտեղ հայեր գրեթե չեն մնացել, բոլորը գնացել են։ Գուցե 1 000 -1 500 հայ է մնացել»,- ասել է Պուտինը՝ «Վալդայ» միջազգային ակումբում քննարկման ժամանակ։