05/10/2023 18:15
Ֆրանսիան Լատվիային ու Լիտվային կործանիչներ կմատակարարի․ Bloomberg
Փարիզն ու Ռիգան բանակցություններ են վարում կործանիչների մատակարարման հարցի շուրջ, գրել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Bloomberg-ի տվյլաներով, Ֆրանսիան ու Լատվիան բանակցում են, որպեսզի կործանիչները Լատվիային տրամադրվեն նույն պայմաններով, ինչպես Լիտվային են տրամադրվելու․ Լիտվային ինքնաթիռներ մատակարարվելու են մինչև տարեվերջ։
Գործակալության հրապարակման համաձայն, այս քայլը բխում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարած արտաքին քաղաքականությունից․ «նա սկսել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել Արևելյան Եվրոպային»։