05/10/2023 22:09
Բուժկենտրոններում գտնվող 319 արցախցիներից 117-ի վիճակը ծանր է, 14-ինը՝ ծայրահեղ ծանր․ Վերակենդանացման բաժանմունքում է 5 երեխա
Արցախում ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող անձինք 319-ն են, հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նրանցից 117-ի վիճակը գնահատվում է ծանր, 14-ը՝ ծայրահեղ ծանր: Կա նաև դրական դինամիկա, բուժառուների մի մասը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բաժանմունքներ, կան նաև դուրս գրված անձինք»,- ասել է Ավանեսյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 5 երեխա, 3 երեխա տեղափոխվել է ստացիոնար բաժանմունք, մի նորածնի էլ դուրս են գրել հիվանդանոցից։