05/10/2023 12:18
Սոցապնախարարությանը 8 միլիարդ դրամ հատկացվեց. բռնի տեղահանված արցախցիներին 100 հազար դրամ կտրամադրեն
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացվեց, որպեսզի բռնի տեղահանված արցախցիներին միանվագ 100 հազար դրամով աջակցութւոն ցուցաբարեն։
Նախարարությանը հատկացվեց 8 մլրդ դրամ, շահառուների թիվը 80 հազար է։
Աշխատանքի և սոցալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը բոլոր այն արցախցիներին, որոնք դեռ չեն հաշվառվել, հորդորեց անպայման հաշվառվել, որպեսզի կարողանան շահառու դառնալ։
Նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ վաղը մարդիկ կլինեն, որ իրենց հաշվին կստանան 100 հազար դրամ, բայց վճարումներն ինտենսիվ կիրականացվեն երկուշաբթիից։
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվել է շուրջ 100 հազար 652 անձ:
Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195, հաշվառված անձանց թիվը՝ 91հազար 924 է: