05/10/2023 11:12
«Գորիս» քրեակատարողական հիմնարկ ընդունված դատապարտյալի մոտից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ
Սույն թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնից հիմնարկ ընդունված դատապարտյալ Ա.Ա.-ին:
Արդյունքում՝ անվտանգության ռենտգեն սարքի միջոցով դատապարտյալի ճամպրուկի մետաղյա ձողերում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է սև, կպչուն ժապավենով փաթեթավորված 4 բջջային հեռախոս: Ա.Ա.-ն խոստովանել է, որ նշված հեռախոսները պատկանում են իրեն:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: