05/10/2023 17:03
Արցախից բռնի տեղահանված 6592 աշակերտ արդեն հաճախում է դպրոց
ԼՂ-ից բռնի տեղահանված 6592 աշակերտ արդեն հաճախում է տարբեր դպրոցներ, դպրոցահասակ երեխաների ընդհանուր թիվը ավելի քան 21 հազար է. ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Ներկայացնելով աշակերտների բաշխվածությունը ըստ մարզերի, Բաղդասարյանն ասաց, որ Սյունիքում դպրոց է հաճախում 237 աշակերտ, Վայոց ձորում՝ 117, Գեղարքունիքում՝ 303, Արարատում՝ 1112, Կոտայքում՝ 1118, Արագածոտնում՝ 329, Արմավիրում՝ 516, Շիրակում՝ 237, Լոռիում՝ 352, Տավուշում՝ 170, Երևանում՝ 2201։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:50
Այսօր, 11:34