05/10/2023 12:04
Վերին Լարսով ալկոհոլային խմիչքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է
Վերին Լարսով մեքենաներն անցնում են, բայց ոչ բոլորը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Նախորդ օրը ալկոհոլային խմիչքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է», - նշեց նա։
Նախարարը Վերին Լարսում ստեղծված իրավիճակը չի պայմանավորում քաղաքական ենթատեքստով։
«Ես խնդիրը չէի ուռճացնի», - ընդգծեց Քերոբյանը։
Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության: