05/10/2023 19:57
ՀՀ ղեկավարությունը ճանաչեց Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը․ Մենք ի՞նչ պետք է անեինք․ Պուտին
«Այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, ՀՀ ղեկավարության կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու անխուսափելի հետևանքով էր»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ղարաբաղը պաշտոնապես մտավ Ադրբեջանի կազմ, դա էր ժամանակակից հայկական պետության դիրքորոշումը։ Իսկ մենք ի՞նչ պետք է անեինք։
Այն, ինչ տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում՝ 2-3 շաբաթ առաջ, նաև Լաչինի միջանցքի խնդիրը և այլն, անխուսափելի էր՝ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը ճանաչելուց հետո։
Ժամանակի հարց էր ընդամենը՝ երբ և ինչպես Ադրբեջանը սահմանադրական կարգ կհաստատեր այնտեղ՝ իր պետության սահմանադրության շրջանակներում»,- ասել է ՌԴ նախագահը։