06/10/2023 10:39
Մակրոնի հայտարարությունները հարիր չեն պետության ղեկավարին. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանը խստորեն դատապարտում և մերժում է հոկտեմբերի 5-ին Գրանադայում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ադրբեջանին ուղղված անհիմն մեղադրանքները։
«Ֆրանսիայի նախագահի պնդումները՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի՝ Գրանադայի մասնակցությունից հրաժարվելու հետ, կեղծավորության օրինակ են։ Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը քաջատեղյակ է, որ հանդիպմանը Թուրքիայի մասնակցության դեմ հանդես է եկել ֆրանսիական կողմը», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։