06/10/2023 20:48
Ազատությո՛ւն Գարիկ Գալեյանին և իշխանության ճնշումների թիրախում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«44-օրյա պատերազմի հերոսներից Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, շուրջ 1 ամիս է` ապօրինի կալանքի մեջ է:
Վերջինս ունի պատժի և կալանքի կրմանը խոչընդոտող 3 հիվանդություն, սակայն դա չխանգարեց իշխանությանը` նրան ճաղերից այն կողմ ուղարկել:
Առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված` Գարիկն այսօր հետազոտություն է անցել քաղաքացիական հիվանդանոցում, սակայն անհրաժեշտ միջամտության բացակայության դեպքում` վերջինիս առողջական վիճակը կշարունակվի սրվել:
Այս իշխանության գործելաոճն է` առավելագույնս զիջողականություն թշնամու հետ հարաբերություններում և դաժան վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ:
Ազատությո՛ւն Գարիկ Գալեյանին և իշխանության ճնշումների թիրախում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»: