06/10/2023 14:48
Ամենուր շփոթված, տագնապալի հայացքներով ղարաբաղցիներ. Արցախցի լրագրող
Ամենուր շփոթված, տագնապալի հայացքներով ղարաբաղցիներ..., ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի լրագրող Մարութ Վանյանը։
«Երեկ մի պապիկ Արցախբանկի տեղն էր հարցնում... Արդեն ինձ համար էլ է դժվար ինչ-որ բան գտնել Երեւանում: Գնացինք բանկ, օգնեցի, ցույց տվեցի, ասացի` եկեք, գնանq ճաշենք:
Առավոտյան մեկը հետեւից ձեռքս բռնում է փողոցում: «Ցավդ տանիմ, որ դու մեզ օգնել ես, էս բանկա մեղրը վերցրու...: Մեղվաբույծ էի...»
Ես էի էս մարդուն փորձում օգնել, նա ինձ օգնեց...
Օգնությունն էլ չի օգնում արդեն...»,-գրել է նա։