06/10/2023 17:50
Քննարկում էինք՝ ինչպես էլ ավելի ամրապնդել Հայաստան-ԵՄ հարաբերությունները․ Բորել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է նախօրեին Գրանադայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
«Երեկ Արարատ Միրզոյանի հետ մտքեր փոխանակեցինք Հայաստանի իրավիճակի և ավելի քան 100 000 տեղահանված Ղարաբաղի հայերի կարիքների վերաբերյալ:
Քննարկեցինք, թե ինչպես էլ ավելի ամրապնդել Հայաստանի կայունությունն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Ընդգծեցինք ԵՄ հանձնառությունը՝ հետագայում խաղաղ գործընթացին նպաստելու հարցում»,- գրել է Բորելը՝ X-ի իր միկրոբլոգում