06/10/2023 11:59
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան նոր շենքը պաշտոնապես հանձնվել է Հայաստանի կառավարությանը
Այսօր ՀՀ դեսպանատան նոր շենքը պաշտոնապես հանձնվեց ՀՀ կառավարությանը. այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:
«Շնորհակալ եմ Arundel Group-ի նախկին սեփականատերերին այս շենքի հարուստ պատմությունը մանրամասնող գիրք նվիրելու համար: Հուսով եմ, որ Սենթ Ջեյմս պատմական թաղամասում գտնվող այս շենքը նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Շուտով տեղի կունենա դեսպանատան պաշտոնական բացումը», - գրել է դեսպանը: