06/10/2023 16:45
ԵՄ-ն կշարունակի ավելացված աջակցություն ցուցաբերել բոլոր անհրաժեշտ ուղղություններով. Խաչատրյան (Տեսանյութ)
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչի հետ համատեղ հայտարարության ժամանակ նշեց, որ ՀՀ-ն բարձր է գնահատում այն արագ արձագանքը, որ ԵՄ-ն և նրա անդամ պետությունները ցուցաբերել են և շարունակում են ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների առաջնահերթ կարիքների հասցեագրման ուղղությամբ։
Նա նշեց, որ հանձնակատարի հետ կարևորել են հումանիտար բնույթի աջակցության հետ կապված հարցերը։
«Քննարկման ընթացքում եկել ենք այն եզրահանգման, որ ԵՄ-ն կշարունակի ավելացված աջակցություն ցուցաբերել բոլոր անհրաժեշտ ուղղություններով։ Համոզվածություն ենք հայտնում, որ ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը էապես կնպաստի նրան, որ ՀՀ-ի կառավարության կողմից իրականացվող ծրագրերն առավելագույն արդյունավետությամբ լուծվեն»,-ասաց նա։