06/10/2023 19:24
Ֆիլիպ Լոուրենսը հրաժարվել է Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահությունից
Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ֆիլիպ Լոուրենսը թողնում է Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնը՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայով և դրան հաջորդած բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմամբ պայմանավորված, հայտնել է Կանադայի Հայ Դատի հանձնախումբը։
«Մենք ողջունում ենք պարոն Լոուրենսի սկզբունքային որոշումը և կոչ ենք անում Կանադայի բոլոր ընտրված պաշտոնյաներին դադարեցնել համագործակցությունը ադրբեջանական պետության և նրա բռնապետական ռեժիմի հետ»,- նշված է Կանադայի Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ։
Ավելի վաղ լուծարվել էր Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը։