06/10/2023 15:45
Եթե իշխանությունները Նարեկ Մալյանին գոնե մի քիչ ճանաչեին, կհասկանային, որ իրեն լռեցնելու փորձը չի կարող որևէ արդյունք տալ. Մամիջանյան
Նարեկ Մալյանը քաղբանտարկյալ է, այն, ինչ տեղի է ունենում իր հանդեպ, ընդամենը փորձ է իրեն լռեցնելու, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Եթե Նարեկին գոնե մի քիչ ճանաչեին, կհասկանային, որ այդ փորձը չի կարող որևէ արդյունք տալ, Նարեկն այս փորձությունից ավելի ուժեղացած է դուրս գալու, այնպես, ինչպես մնացած քաղբանտարկյալները», - ասաց Հայկ Մամիջանյանը։
Անդրադառնալով Նարեկ Մալյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքին՝ Մամիջանյանն ասաց.
«Իշխանություններն իրենց արշինով են փորձում չափել ընդդիմադիրներին, հայրենասերներին, կարծում են, որ նման ճնշումները կարող են ազդեցություն ունենալ։ Այս 5 տարիների փորձը ցույց տվեց, որ հայրենասերները չեն կոտրվում։ Լավ կլիներ, որ իրենք էլ դա հասկանային»։